ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Անմահ Լյուքուանը

Անմահ Լյուքուանը
23.02.2015 | 13:03

Հոլանդացի գիտնականները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով 11-12-րդ դարերին թվագրվող Բուդդայի արձանի ներսում հայտնաբերել են մեդիտացիոն վիճակում գտնվող վանականի մնացորդներ:
dailymail.co.uk-ը նշում է, որ վանականը մումիֆիկացվել է նախքան արձանի ներսում տեղադրվելը: Գիտնականները պարզել են, որ վանականը բուդդիստ Լյուքուանն է: Այժմ մումիան տեղափոխվել է Բուխարեստ և կցուցադրվի Հունգարիայի բնության պատմության թանգարանում` մինչ 2015թ. մայիսը: Բազմաթիվ բուդդիստներ հավատում են, որ Լյուքուանը մահացած չէ, այլ գտնվում է մեդիտացիոն վիճակում:

Դիտվել է՝ 2023

Մեկնաբանություններ